Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 
  • Բուշի կարծիքն էլ չեն հարցրել

    Բուշի կարծիքն էլ չեն հարցրել

    14.05.2013| 19:08
    ՀՀՇ նախաձեռնող խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանին, Արարատ Զուրաբյանին, Կարապետ Ռուբինյանին և Հովհաննես Իգիթյանին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հարցեր ուղղեցին ՀԱԿ-ի, ՀՀՇ-ի պառակտման, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մասին: Արարատ Զուրաբյանն ասաց, որ իրենք պատասխանատվություն են կրում ՀՀՇ-ի անցյալի ինչպես հաջողությունների, այնպես էլ՝ ձախողումների համար: Նա հիշեցրեց, որ ինքն ու Ալեքսանդր Արզումանյանը շուրջ տասը տարի ղեկավարել են ՀՀՇ-ն:
  • ԲՀԿ-ն էլի «պլստաց»

    ԲՀԿ-ն էլի «պլստաց»

    14.05.2013| 18:54
    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր եկեղեցու բացման ժամանակ ասել է, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ, բայց ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել նրան, ինչը օգուտ է երկրին և ինքը քաղաքականություն է մտել հենց դրա` երկրի զարգացման, հզորացման համար: Արտառոցն այստեղ այն չէ, որ Ծառուկյանը սառը ջուր է լցրել նրանց տաք գլուխների վրա, ովքեր դեռ հույս ունեին, թե` ԲՀԿ-ն պետք է իրեն ընդդիմություն հռչակի, այլ այն, որ ըստ ԲՀԿ առաջնորդի երկրի հզորացմանն օգուտ բերելն ու ընդդիմադիր լինելը միանգամայն հակառակ արժեքներ են: Համաձայն Ծառուկյանի դատողության ստացվում է, որ քաղաքական ուժը, որը ներկայանում է իբրև ընդդիմություն, դեմ է երկրի հզորացմանն ու զարգացմանը:
  • «Հոգեդարձը» կփրկի՞ ՀՀՇ-ն

    «Հոգեդարձը» կփրկի՞ ՀՀՇ-ն

    14.05.2013| 18:51
    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր հայտարարվելու էր ՀՀՇ-ի վերագրանցման մասին: Նախաձեռնողները` Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Արարատ Զուրաբյանը հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «2013-ի փետրվարի 23-ին ավարտին հասցվեց Հայոց համազգային շարժում կուսակցության կազմաքանդման գործընթացը, որը հետևողականորեն իրականացվում էր տևական ժամանակ: Անվանափոխման պատրվակով, ըստ էության, դադարեցվեց ղարաբաղյան փառահեղ շարժմամբ ծնունդ առած, Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում կանգնած, Հայաստանում ժողովրդավարության և ազատականության ջահակիր ՀՀՇ կուսակցության գործունեությունը»:
  • Նոր ՀՀՇ

    Նոր ՀՀՇ

    14.05.2013| 13:17
    Թեև շատերն արդեն պատմական արխիվ էին ուղարկել Հայոց համազգային շարժումը, սակայն պարզվում է, որ նախկին ՀՀՇ-ականներից ոմանք կուսակցությունը կորցնելու գաղափարի հետ ամենևին էլ համաձայն չեն: Այսօր Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի, Հովհաննես Իգիթյանի և Կարապետ Ռուբինյանի մասնակցությամբ տեղի է ունենալու ասուլիս, և հայտարարվելու է ՀՀՇ-ի վերագրանցման որոշման մասին:
  • Ինչքանով են հարազատ Հայաստանի և  Ռուսաստանի կառավարող կուսակցությունները

    Ինչքանով են հարազատ Հայաստանի և Ռուսաստանի կառավարող կուսակցությունները

    14.05.2013| 01:23
    Ճանաչված երգչուհի, Ազգային ժողովի նորաթուխ պատգամավոր Շուշան Պետրոսյանը «Իրատես de facto»-ում ունեցած իր ճեպազրույցում խոսում է ներքաղաքական իրողությունների մասին իր վճիտ պատկերացումներով: Նա ցավով է խոսում միջկուսակցական պայքարի ու առհասարակ հայ մարդկանց համակած փոխադարձ ատելության մթնոլորտի, կառավարող հանրապետական կուսակցությանը հանիրավի փնովելու (ըստ Շուշանի` ֆետիշացնելու) մասին:
  • ԲՀԿ-ն որոշել է վերցնել մանդատները

    ԲՀԿ-ն որոշել է վերցնել մանդատները

    13.05.2013| 16:04
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները կվերցնեն Երևանի ավագանու մանդատները և կաշխատեն ավագանիում: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը irates.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Երևանի ավագանու իրենց մանդատից կհրաժարվեն միայն ցուցակը գլխավորող երեք անձինք՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը և Աբրահամ Մանուկյանը: Մեր հարցին, թե այդ դեպքում ցուցակը գլխավորելու՞ է Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, Նաիրա Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել: Նա միայն նշեց, որ այս պահին ընթանում են քննարկումներ, որոնց ինքը չի մասնակցում զբաղվածության պատճառով:
  • ՈՒշ են գլխի ընկել

    ՈՒշ են գլխի ընկել

    08.05.2013| 18:10
    Այսօր երկու քաղաքական ուժերի` ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի երբեմնի զինակիցները խիստ քննադատել են այդ կուսակցությունների ղեկավարներին : Շուշիի ազատագրման հատուկ ջոկատի մարտիկ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, նախկին ՀՅԴ անդամ Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, թե դաշնակցությունը և դաշնակցական բյուրոն այսօր տարբեր բաներ են, դաշնակցական բյուրոն հայտնվել է քաղաքական աղբանոցում
  • Ընտրություններից դժգոհ են, բայց մանդատից չեն հրաժարվի

    Ընտրություններից դժգոհ են, բայց մանդատից չեն հրաժարվի

    07.05.2013| 18:41
    Երևանի ավագանու ընտրություններից հետո շոկի մեջ է հայտնվել «Բարգավաճ Հայաստանը», որը, անշուշտ, ավելի բարձր արդյունքներ էր ակնկալում, քան ստացել է` 23, 05 տոկոս: Կվերցնե՞ն մանդատները, թե ոչ՝ կորոշի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կորոշի, երբ կկարողանան հաղթահարել շոկը:
  • Նոր ձևակերպումների անհրաժեշտություն կա

    Նոր ձևակերպումների անհրաժեշտություն կա

    07.05.2013| 16:18
    Հերթական ընտրություններն ավարտվեցին ընդդիմության պարտությամբ: Ընդդիմությունը սա բացատրում է ընտրակաշառքներով: Իհարկե, ՀՀԿ-ի մասին ավելի շատ է խոսվում, քան` ԲՀԿ-ի, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Իրականությունն այն է, որ այս երկու կուսակցություններն էլ որքան կարողացել, ընտրակաշառք են բաժանել երևանցիներին: Կա փաստ` հասարակության մի ստվար շերտ ընտրակաշառք է վերցնում, ու սա ամենալուրջ խնդիրն է Հայաստանում, ըստ իս:
  • ՀՀԿ-ի հաղթանակն ու ընդդիմության ձախողումը

    ՀՀԿ-ի հաղթանակն ու ընդդիմության ձախողումը

    07.05.2013| 00:32
    Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում, նախնական տվյալներով, ՀՀԿ-ն հաղթանակ է տարել, և Տարոն Մարգարյանը շարունակելու է իր պաշտոնավորումը: Ինչ-որ տեղ ՀՀԿ-ի հաղթանակը կանխատեսելի էր, քանզի կուսակցությունը լավ «մարզավիճակում է» և վերջին մեկ տարում կարողացել է բարձր ցուցանիշներ ապահովել թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններում: Միևնույն ժամանակ, մայիսի 5-ին կայացած ընտրությունը ներքաղաքական դաշտում բացահայտեց նոր իրողություններ: Այսպես. ՀՀԿ նախընտրական շտաբի պետն էր Էդուարդ Շարմազանովը: